16 հոկտեմբերի 2009 - 15:29 AMT
2010 թ-ին Ռուսաստանի հայերի միությունը կնշի իր 10-ամյա տարելիցը
2010 թ-ին լրանում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) 10-ամյակը: Եկող տարվա ընթացքում Հայաստանում եւ Ռուսաստանում կանցնեն տարբեր միջոցառումներ, որոնք նվիրված են կազմակերպության հոբելյանին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՌՀՄ-ն նախագահ Արա Աբրահամյանը: «Անցած տասնամյակի ընթացքում մեզ հաջողվեց կատարել մեծ աշխատանք, որը ուղղված էր հայության ինքնության պահպանմանը, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի զարգացմանը», - ասել է Աբրահամյանը: Նա ավելացրել է, որ վերջին 10 տարիների ընթացքում կազմակերպությանը հաջողվեց կայանալ Ռուսաստանում եւ դառնալ հասարակական կազմակերպությունների առաջնորդներից մեկը: «Այդ տարիների ընթացքում Ռուսաստանում հիմնադրվել են հարյուրավոր հայկական դպրոցներ, կառուցվել եկեղեցիներ: Մենք կարողացանք ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի Ռուսաստանի եւ ՀԱյաստանի միջեւ կապը չընդհատվի», - ընդգծել է նա: Նրա խոսքերով, կազմակերպությունը կընդլայնի իր գործունեության ոլորտները եւ կշարունակի ուշադրություն դարձնել այն հարցերի վրա, որոնք ունեն համազգային նշանակություն:

«Միջոցառումների շարքը, որոնք նվիրված են Ռուսաստանի հայերի միություն 10-ամյակին, կավարտվեն հանդիսավոր արարողությամբ, որը տեղի կունենա 2010 թ-ի նոյեմբերին` Կրեմլի պալատում: Հնարավոր է, որ այդ միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանի եւ Ռուսաստանի Նախագահները», ընդգծել է նա: