16 հոկտեմբերի 2009 - 17:49 AMT
ՀՀ կառավարությունը դիտարկում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարները
Հայաստանը, անկասկած, պետք է պատրաստ լինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի զանազան սցենարներին: Այդ մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Բնականաբար մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների: ՀՀ Նախագահի կողմից վաղուց տրվել է նման հանձնարարություն, եւ մեր գերատեսչությունների կողմից ինձ ներկայացվել են համապատասխան փաստաթղթեր, որտեղ ներկայացված են հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարներն ու կանխատեսումները»,-ասել է Տիգրան Սարգսյանը:Նա նաեւ ավելացրել է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի նաեւ այն սցենարին, որ սահմանը չի բացվելու: «Այդ դեպքում կառավարությունը մշակված ռազմավարություն ունի»,- ասել է ՀՀ վարչապետը:
Տիգրան Սագսյանն ավելացրել է, որ Հայսատանի եւԹուրքիայիմիջեւ հարաբերությունները միայն սահմանի բացմամբ չեն պայմանավորված, դրանք շատ ավելի բարդ հարաբերություններ են: «Առաջին հերթին` դրանք բարոյահոգեբանական եւ մշակութաբանական հարաբերություններ են, որտեղ եւ մենք` հայերս, ունենք բարդույթներ, եւ թուրքերն ունեն բարդույթներ: Ինչը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ գործոններով եւ առաջին հերթին` Ցեղասպանության գործոնով»,- ընդգծել է հայ վարչապետը` ավելացնելով, որ Հայաստանի օրակարգի խնդիրը Հայոց ցեղասպանության ճանաչումն է առաջին հերթին Թուրքիայի կողմից: