16 հոկտեմբերի 2009 - 21:28 AMT
Հայ զինվորներին ռազմա-հայրենասիրական դաստիարակություն է հարկավոր
Ներկայումս հայ զինվորներին ռազմա-հայրենասիրական դաստիարակություն է հարկավոր: Այդ մասին կլոր սեղանի ընթացքում հայտնել է գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Նա նաեւ նշել է հայ զինծառայողների համար ռուսերեն լեզվին տիրապետելու կարեւորությունը, քանի որ եթե հանկարծ Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, հայկական բանակը պետք է կապ հաստատի ռուսական զորքերի հետ:
Միջոցառմանը ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը` հայտնելով, որ Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված ցուցահանդեսում կներկայացվեն նաեւ Սփյուռքի ներկայացուցիչների աշխատանքները: Նրա խոսքով, ցուցահանդեսը տեղի կունենա նաեւ Մոսկվայում: