17 հոկտեմբերի 2009 - 19:05 AMT
Հոկտեմբերի 26-ին Լյուքսեմբուրգում Հարավային Կովկասի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն «ԵՄ Եռյակի» հետ
Հոկտեմբերի 26-ին Լյուքսեմբուրգում կանցնի «ԵՄ Եռյակի» եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳՆ ղեկավարների միջեւ հանդիպումը: Այս մասին հայտնում է Եվրոմիության պաշտոնական կայքէջը:
Հանդիպումը կանցնի Հարավային Կովկասի երկրների համագործակցության շրջանակներում` «Արեւելյան գործընկերության» շրջանակներում:
Հանդիպումը տեղի կունենա ԵՄ երկրների ղեկավարների նիստից առաջ, որը նախանշված է հոկտեմբերի 29-ից 30-ը: