19 հոկտեմբերի 2009 - 12:26 AMT
Թուրքալեզու երկրները պետք է ունենան լավ հարաբերություններ իրենց հարեւանների հետ
Թրքական ժողովրդները եւ պետությունները պետք է միասնական լինեն եւ խաղալ լուծեն իրենց խնդիրները: «Մենք այդ ամենը քննարկեցինք թուրքալեզու երկրների գագաթնաժողովին` Նախիջեւանում: Սակայն, ես կարծում եմ, որ թուրքալեզու երկրները հետ պետք է լավ հարաբերություններ ունենան իրենց հարեւանների հետ: Այդ կապակցությամբ ես դրական եմ վերաբերվում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին», - հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսութան Նազարբաեւը:
Նրա կարծիքով, ողջ միջազգային հանրությունը պետք է գործադրի ամեն միջոց, որպեսզի ղարաբաղյան հիմնախնդիրը լուծում սատանա, եւ Կովկասում վերջապես խաղաղություն տիրի:
Նա հիշեցրեց, որ Թուրքիայի վարչապետը խոսք է տվել Ադրբեջանին, որ սահմանը չի բացվի մինչեւ չլուծվի ղարաբաղյան խնդիրը, գրում է թուրքական Sabah թերթը: