19 հոկտեմբերի 2009 - 14:53 AMT
Ռուբեն Հակոբյան. Լեռնային Ղարաբաղը գազի դիմաց
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը իր վրա վերցրեց ԱՄՆ-ն, իսկ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` Ռուսաստանի գերակայությունն է», - Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշել է Հայաստանի Վերլուծական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքերով, ըստ երեւույթի, Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի Արձանագրությունները, որից հետո ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման քննարկումները Ռուսաստանի հովհանու ներքո կմտնեն ակտիվ փուլ: Նա նաեւ ընդգծել է, որ ՌԴ-ը Ադրբեջանից գնել է 500 մլն խորանարդ մետր գազ: Դա այն գինն է, որի դիմաց կկարգավորվի ղարաբաղյան հիմնախնդիրը», - ընդգծել է Հակոբյանը: