19 հոկտեմբերի 2009 - 15:27 AMT
Եթե Բաքուն կփորձի խանգարել հայ-թուրքական մերձեցմանը, ապա կարող է լուրջ բարկացնել Թուրքիային
Փորձելով խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունները` Ադրբեջանը բարկացնում է Թուրքիային: Այդ մասին խոսվում է փորձագետ Չարլզ Թաննոքի New Europe թերթի հոդվածում: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին` New Eruope թերթում հրապարակած իր հոդվածում փորձագետ Չարլզ Թաննոքն ասել է, որ դիվանագիտությունը կարող է հիմարացնել աշխարհին կամ փոխել Կովկասը:

Փորձագետները հուսով են, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարող է ստիպել Ադրբեջանին Ղարաբաղի շուրջ բանակցություններում ավելի նշանակալի առաջարկներ անել:

Ադրբեջանի իշխանություններն այժմ գիտեն, որ Ղարաբաղի շուրջ իրենց կողմից արված ցանկացած զիջում նույնպես ազդարարելու է Թուրքիայի առնչությամբ Հայաստանի դիվանագիտության հաղթանակը. բացել սահմանը - ամրապնդել Հայաստանի անկախությունը:

Թուրքիա-Հայաստան մերձեցման վերաբերյալ աղմուկ բարձրացնելով` Ադրբեջանը կբարկացնի իր արեւմտյան գործընկերոջը` Թուրքիային, որի հավանությունը կենսական նշանակություն է ունենալու, քանի որ Ադրբեջանը ինքն էլ է ակնկալում առավել լայն ինտեգրացիա Եվրաատլանտյան անվտանգության եւ տնտեսական կառույցներին,-գրում է նա եւ հավելում, որ Հայաստանն, վերջին հաշվարկով, պայմանագրից նույնքան ձեռքբերում կունենա, որքան որ Թուրքիան:

«Թուրքիան դեռեւս երկար ճանապարհ ունի անցնելու, նախքան կկարողանա համոզել ԵՄ-ին միանալու իր պատրաստ լինելուն»,- եզրափակել է Թաննոքըը: