19 հոկտեմբերի 2009 - 17:22 AMT
Միկկել Քեսլեր. Աբրահամն ապշեցրեց ինձ
«Super Six World Boxing Classic» գերմրցաշարի մասնակից, գերմիջին քաշային կարգում WBA աշխարհի չեմպիոն Միկկել Քեսլերը հայտարարել է, որ Արթուր Աբրահամը տպավորություն գործեց իր վրա Ջերմեն Թեյլորի դեմ մենամարտում:

«Աբրահամն ապշեցրեց ինձ: Նա թույլ էր տալիս Թեյլորին մոտենալ իրեն մի քանի ռաունդների ընթացքում, իսկ հետո ուղղակի ջախջախեց նրան: Ակնհայտ է, որ Աբրահամը կարող է հզոր հարվածներ հասցնել»,-մեջբերում է Քեսլերին BoxingScene.com-ը:

Հիշցենենք, որ հայ բռնցքամարտիկը 12-րդ ռաունդում ավարտից 12 վայրկյան առաջ աջ հարվածով նոկաուտի ենթարկեց Ջերմեյն Թեյլորին: