19 հոկտեմբերի 2009 - 21:27 AMT
ԱՄՆ Կոնգրեսի թուրքական լոբբին զրկվում է Ռոբերտ Վեքսլերից
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Թուրքիայի հետ բարեկամության խմբի համանախագահ դեմոկրատ Ռոբերտ Վեքսլերը հայտարարել է, որ շուտով կհրաժարվի իր մանդատից: Ինչպես գրում է «Հյուրիեթը», Վեքսլերը Կոնգրեսում գործունեության տարիներին նպաստել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամրապնդմանն ու արտաքին քաղաքականության մեջ միշտ սատարել է Թուրքիային: Ռ.Վեքսլերի հեռանալով ԱՄՆ թուրքական լոբբին զգալիորեն կթուլանա:

Կոնգրեսականը հայտնել է, որ ընդունել է 2010թ. հունվարից Մերձավոր Արեւելքի խաղաղության կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը:

Ռ.Վեքսլերը այն օրենսդիրներից մեկն է, որոնք մշտապես դեմ են եղել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին: