19 հոկտեմբերի 2009 - 22:35 AMT
«ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները կպարտադրեն ուղարկել զեկույցները ՀՀ գլխավոր դատախազություն
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանի եւ Արտյուշ Շահբազյանի հեղինակած «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Պարոն Շահբազյանը նշեց, որ օրինագծի նպատակն է պարտավորեցնել վերահսկիչ պալատին վերահսկողության ընթացքում քրեաիրավական բնույթի կասկածներ լինելու դեպքում կազմած արձանագրությունները եւ ընթացիկ հաշվետվությունները վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ պարտադիր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:
Քննարկված օրինագծերի վերաբերյալ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց` աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար: