20 հոկտեմբերի 2009 - 11:52 AMT
ԱՄՆ-ն պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլ ոչ թե օժանդակի պատմության վերաշարադրումը
ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի Օժանդակության խմբի համանախագահ Մարկ Կիրկը քննադատել է Օբամայի վարչակազմի դիրքորոշումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «միջկառավարական պատմական հանձնաժողովի» ստեղծման հարցի վերաբերյալ: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ)` PanARMENIAN.Net-ի ստացած հայտարարության մեջ:

Հիշեցնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` Բարակ Օբամայի բազմաթիվ հայտարարությունների խոստումների մասին` Մարկ Կիրկը հայտարարել է. «Չնայած Հայոց ցեղասպանությունը չանաչելու պատրաստակամության մասին ԱՄՆ Պետական դեպարտամենտի կրկնվող հայտարարություններին, նա շարունակում է օժանդակել այն հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է ուսումնասիրի` արդյոք իրականում եղել է Ցեղասպանություն, թե ոչ: ԱՄՆ-ն պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլ ոչ թե օժանդակի պատմության վերաշարադրումը»: