20 հոկտեմբերի 2009 - 15:07 AMT
«ՀայՌուսգազարդի» կանոնադրական կապիտալը հասել է 1 միլիարդ դոլարի
Ներկայումս «ՀայՌուսգազարդի» կանոնադրական կապիտալը հասել է 1 միլիարդ դոլարի: Այդ չափանիշով ընկերությունը ամրացրել է իր դիրքերը, որպես խոշորագույն բաժնետիրական ընկերություն, հայտարարել է լրագրողներին «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն, վարչության նախագահ ԿԱրեն Կարապետյանը: Ընդ որում, նրա խոսքերով, ընկերության ներդրումները վերջին 4 տարիների ընթացքում կազմել են շուրջ 700-750 մլն դոլար: «Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի այդպիսի մի երկրորդ ընկերություն, որը նման գումար կներդներ», -նշել է նա:
Բացի այդ, Կարապետյանը հայտարարել է, որ «ՀայՌուսգազարդի» ձեռք բերած արդյունքները Հայաստանի էներգետիկայի եւ գազի հատվածի զարգացման գործում հնարավոր դարձան հետեւողական եւ հաջողակ եռամյա ծրագրի իրականացման շնորհիվ, որով ընկերության լրացուցիչ 548.8 մլն դոլարի բաժնետոմսեր թողարկվեցին: