20 հոկտեմբերի 2009 - 18:33 AMT
Լարիսա Ալավերդյան. Իշխանափոխության օրինական միջոցներից մեկը հեղափոխությունն է
«Նույնիսկ ապստամբությունն ու հեղափոխական մեթոդները չեն հակասում մարդու իրավունքների սկզբունքին»,-Երեւանում կայացած մամլո ասուլսիում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքերով, պետք չէ մտածել, թե ապստամբությունները կազմակերպում են «փողոցային, անկազմակերպ խմբերը»: «Երբ հասարակությունը հասկանում է, որ իշխանափոխությունը կամ հասարակական կարգի փոփոխությունը բնական ճանապարհով անհնար է, նա կոշտ միջոցների է դիմում»,-նշել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը:
Նա նաեւ ընդգծել է, որ գոյություն ունի իշխանափոխության 160 խաղաղ միջոց, սակայն քաղաքացիական հանրությունը չօգտագործեց նույնիսկ դրանց տասներորդ մասը: