20 հոկտեմբերի 2009 - 18:43 AMT
Հայաստանի եւ Չինաստանի միջեւ համագործակցությունը շարունակում է զարգանալ բարձր մակարդակով
Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հուն Ցզիուին: Զրույցի ընթացքում Ս. Օհանյանը շնորհակալությունն է հայտնել ՉԺՀ քաղաքական եւ ռազմական ղեկավարությանը` 2006-2008թթ. ստորագրված համաձայնագրերի իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը սեպտեմբեր ամսին տրամադրված մարդասիրական օգնության համար:
ՀՀ պաշտպանության նախարարը ընդգծեց նաեւ, որ երկու երկրների փոխադարձ հասկացողության եւ բարձր քաղաքական երկխոսության վրա հիմնված համագործակցությունը շարունակում է զարգանալ ինչպես ռազմական, այնպես էլ հասարակական, տնտեսական եւ մշակութային տարբեր ոլորտներում: Այդ մասին հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: