20 հոկտեմբերի 2009 - 18:55 AMT
Մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցավ Հայկական մշակույթի օր
Հոկտեմբերի 20-ին, Պոդոլսկ քաղաքի «Հոկտեմբեր» մշակույթի պալատում տեղի ունեցավ Հայկական մշակույթի օր: Միջոցառումը կազմակերպել էր «Նաիրի» տեղի Հայկական մշակութալուսավորչական ընկերությունը քաղաքի վարչակազմի հետ համատեղ` «Ռուս-Հայկական Համագործակցություն» մոսկովյան կազմակերպության աջակցությամբ:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, միջոցառման պաշտոնական մասում ելույթ ունեցան Մոսկվայի նահանգապետի խորհրդականը, Պոդոլսկի վարչակազմի ղեկավարի տեղակալը, արտակարգ դեսպանորդ եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան լիազոր նախարարը եւ այլոք:

Միջոցառման շրջանակներում տեղի կունենա հայ մատենագրությանը նվիրված ցուցահանդես: Պոդոլսկ քաղաքի գրադարանում կբացվի նաեւ հայ գրականության բաժնի բացումը:

Պոդոլսկը խոշոր քաղաք է: Բնակչությունը 200 հազար, այդ թվում մոտ 5 հազար հայ: