20 հոկտեմբերի 2009 - 19:34 AMT
Հայաստանում տեղեկատվության ազատությունը ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում է
Հոկտեմբերի 28-ին կկայանա «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ աշխատանքային քննարկումը որը կազմակերպում են Տեղեկատվության ազատության կենտրոնն ու ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը: Այդ մասին հաղորդում է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի մամլո ծառայությունը: