21 հոկտեմբերի 2009 - 12:09 AMT
Թուրքիան կփորձի ձգձգել Արձանագրությունների վավերացումը մինչեւ մարտ ամիսը
«Ըստ իս, Թուրքիայի խորհրդարանը կձգձգի Արձանագրությունների վավերացումը մինչեւ 2010թ. փետրվար կամ մարտ ամիսը»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա կարծիքով, հայկական կողմը խելամիտ քաղաքական քայլ կատարեց` նա կսպասի թուրքական խորհրդարանի որոշմանը եւ միայն հետո որոշակի քայլեր կձեռնարկի: