21 հոկտեմբերի 2009 - 17:58 AMT
Հոկտեմբերի 21-ին Ստեփանակերտում Հայաստանի եւ ԼՂՀ նախագահների մասնակցությամբ խորհրդակցություն կկայանա
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին հերթական երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչպես հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը, այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այցելել է հայկական բանակի պաշտպանական դիրքեր, որտեղ ծանոթացել է զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:
Նախագահը մասնակցել է Արցախի պաշտպանական բանակի սպայակազմի համար կառուցված նոր շենքի բնակարանամուտի արարողությանը, զրուցել զինծառայողների ընտանիքների անդամների հետ, ապա շրջայց է կատարել ժամանակակից պայմաններին համապատասխան վերակառուցված եւ կահավորված հրետանու տեխնիկական ապահովման եւ սպասարկման կետերից մեկում:
Հոկտեմբերի 21-ի երեկոյան Ստեփանակերտում կկայանա խորհրդակցություն, որին կմասնակցեն երկու հայկական պետությունների նախագահները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ Պաշտպանության բանակի բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչները: