22 հոկտեմբերի 2009 - 13:12 AMT
Ռալֆ Յիրիկյան. Պատրաստված կադրեր ունենալու - ուղեղների արտահոսքից խուսափելու լավագույն տարբերակը վաղվա մասնագետին ընդառաջ գնալն է
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ»ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, գլխավոր տնօրենՌալֆ Յիրիկյանի ներկայացրած դասախոսությամբ, հնգամյա հաջողություններն ու կուտակած փորձը փոխանցել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողներին:

Կրթությանն աջակցելու բիզնեսի պատրաստակամությունը կարող է դառնալ մշակույթ` Հայաստանում գործող տարբեր կազմակերպությունների համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման ոլորտում հնգամյա առաջադեմ փորձ, հմտություն - գիտելիք ձեռք բերած ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներին բացահայտում է կորպորատիվ կառավարման ընձեռած առավելություններն ու կարճ ժամանակահատվածում զգալի հաջողությունների հասնելու ուղիները` ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքում բոլորի կողմից ամրագրված ընդհանուր արժեքները. այդ թվում ` բաժանորդների եւ գործընկերների նկատմամբ հարգանքը, մատուցվող ծառայության որակը, նորարարություններին մշտապես հետ-ելը եւ այլն:

«Պատրաստված կադրեր ունենալու-ուղեղների արտահոսքից խուսափելու լավագույն տարբերակը վաղվամասնագետին ընդառաջ գնալնէ: Շահում էոչ թե նա, ով բավարարվում էիր հաջողություններով, այլնա, ով չի վախենում ցույց տալ դեպի այդ հաջողությունը տանող ճանապարհը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործունեության հենց սկզբից կողմնակից է այդ ռազմավարությանը: Դա նա- կորպորատիվ պատասխանատվության դրս-որման մոդել է: Մենք ցանկանում ենք տեսնել գիտելիքի վրա հենված, զարգացող տնտեսություն ունեցող երկիր: Մեր բիզնեսի առաքելությունը շարունակական կրթություն ապահովելն է», - ուսանողներին ուղղված խոսքում նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ԲՈՒՀ-երի հետհամագործակցությաննորարարական մոդելը` «Բիզնես, որնունի առաքելություն» թեմայով դասախոսությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկում ծավալելու լուրջ հնարավորություններ է ընձեռում հանրապետության տարբեր մարզերի ուսանողներին, ասվում է PanARMENIAN.Net-ին տրամադրված ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաղորդագրության մեջ: