22 հոկտեմբերի 2009 - 17:36 AMT
Հայաստանում կգնահատվի նորմատիվ իրավական ակտերի ազդեցությունը հակակոռուպցիոն ոլորտի վրա
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 22-ին հաստատել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը:
Ըստ Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, կարգի հիմնական նպատակն է բարելավել ընդունվող նորմատիվ իրավական ակտի որակն ու կարգավորման արդյունավետության աստիճանը հակակոռուպցիոն տեսանկյունից` ապահովելով իրավական կարգավորման արդյունքների կանխատեսումը: