22 հոկտեմբերի 2009 - 18:31 AMT
Ուկրաինայում է գտնվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը
Ուկրանիայի «Ռեգիոններ» կուսակցության նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով 2009թ. հոկտեմբերի 22-ին երկօրյա աշխատանքային այցով Ուկրանիա է մեկնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը: Գագիկ Ծառուկյանը ներկա կգտնվի Ուկրաինայի «Ռեգիոններ» կուսակցության համագումարին, հաղորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո ծառայությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Ուկրաինայի «Ռեգիոններ» կուսակցության նախագահ Վիկտոր Յանուկովիչը 2008թ. միջկուսակցական համագործակցության համաձայնագիր են ստորագրել: