22 հոկտեմբերի 2009 - 19:51 AMT
Հոկտեմբերի 23-ին Արտաշատ քաղաքում տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ
Հոկտեմբերի 23-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում առաջին անգամ պետական բյուջեի ֆինանսավորմամբ եւ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբտեղի կունենա աշխատանքի տոնավաճառ, որին կմասնակցեն 35 գործատուներ: Տոնավաճառին կներկայացվեն 70-ից ավելի թափուր աշխատատեղեր: Կանխատեսվում է, որ այցելուների թվաքանակը կգերազանցի 500-ը:
Ս/թսեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին պետական բյուջեի ֆինանսավորմամբ տոնավաճառներ են անցկացվել Գյումրի, Դիլիջան եւ Վանաձոր քաղաքներում: Գյումրիում տոնավաճառին մասնակցեցին 30 գործատու, եւ շուրջ 3000 աշխատանք փնտրող: Ներկայացվեց 1220 թափուր աշխատատեղ: Համաձայն Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնից ստացված նախնական տվյալների ներկա պահին Գյումրիում տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 44 մարդ: Դիլիջանում տոնավաճառին մասնակցեցին 30 գործատու եւ շուրջ 1000 աշխատանք փնտրող, ներկայացվել է շուրջ 35 առկա թափուր աշխատատեղ եւ շուրջ 45` սպասվող: Դիլիջանի զբաղվածության կենտրոնում ամփոփվում են տոնավաճառի արդյունքները: Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնից ստացված նախնական տվյալների տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 67 անձ, 13 գործատուներ հավաքագրել են աշխատանք փնտրողների տվյալներ - կանխատեսվում է, որ առաջիկայում աշխատանքի կտեղավորվի -ս 150 անձ:

Նախորդ երկուտարիներին«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից միջազգային համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքի տոնավաճառների արդյունքներն ապացուցում են աշխատանքի տոնավաճառի կենսունակությունը որպես զբաղվածության կարգավորման ակտիվ միջոցառում - գործիք: Համաձայն ԶՊԾԳ տվյալների` Եր-անում 2007թ հոկտեմբերի 13-ին ԱՄՆ ՄԶԳ ՍՊՀՀ ծրագրի շրջանակներում TSG-ի - 13 գործընկերների հետ համատեղ իրականացված տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 89 անձ, 2008թ ՀԲ ՍՊՈԿ ծրագրի զբաղվածության բաղադրիչի շրջանակներում գերմանական GVG կազմակերպության - մի շարք այլ գործընկերների հետ համատեղ Աբովյան, Գորիս, Եր-ան - Գյումրի քաղաքներում իրականացված 4 տոնավաճառների արդյունքում Աբովյանում աշխատանքի է տեղավորվել 34 անձ, Եր-անում` 60 անձ, Գորիսում` 67 անձ, Գյումրիում` 55 անձ: