20 մարտի 2002 - 17:57 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՊԵՆՏԱԳՈՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Այսօր սկսվել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ԱՄՆ-յում ընթացող այցի պաշտոնական մասը: Հայկական պաշտպանության գերատեսչության ղեկավարը այսօր հանդիպում է Պենտագոնի ղեկավար Դոնալդ Ռամսֆելդի եւ Միացյալ Նահանգների պաշտպանության գերատեսչության այլ բարձրաստիՃան պաշտոնյաների հետ: Նախատեվում են նաեւ Ս. Սարգսյանի հանդիպումները Պետդեպարտամենոտւմ, Ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսում: Հանդիպման ընթացքում կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմա-քաղաքական համագործակցության, միջազգային ահաբեկչության հետ պայքարում Հայաստանին աջակցելու հարցեր, ինչպես նաեւ Հայաստանին ԱՄՆ Կոնգրեսի կողմից տրամադրված ռազմական օգնության պլանավորման հարցեր: Ավելի վաղ, ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական զոհերի հիշատակին եւ հանդիպել է ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: