23 հոկտեմբերի 2009 - 11:01 AMT
Ջոն Վերթհայմ. Անդրե Աղասիի մասին մենք գնալով ավելի հաճախ կլսենք
Թենիսի հայտնի բլոգի վարող Ջոն Վերթհայմը, ամփոփելով 2009թ. սեզոնի արդյունքները, կարծիք է հայտնել ամերիկահայ թենիսիտ Անդրե Աղասիի մասին` նշելով, որ «մենք գնալով ավելի հաճախ կլսենք նրա մասին»:
«Այն բանից հետո, ինչ Անդրե Աղասին ավարտեց իր պրոֆեսիոնալ կարիերան 2007թ., այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ նա ցանկանում է հեռու մնալ թենիսից, սակայն այժմ դա աստիճանաբար փոխվում է: Օրերս նա վետերանի իր առաջին մրցաշարում խաղաց, իսկ հետո գրգռում էր թենիսի երկրպագուներին այն ենթադրություններով, թե Նադալի ու Ֆեդերերի դարաշրջանն ետեւում է: Եվս մի քանի շաբաթից լույսն կտսենի նրա ինքնակենսագրությունը, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ նրա կարիերայի բոլոր կարեւորագույն պահերին, ընդ որում հենց անմիջապես Անդրեից: Կարծում եմ, մենք գնալով ավելի հաճախ կլսենք Աղասիի մասին»,-Վերթհայմի խոսքերն է մեջբերում gotennis.ru-ն: