23 հոկտեմբերի 2009 - 12:03 AMT
Թուրքիան չի մասնակցում ԵԱՀԿ ՄԽ հանդիպումներին
ԵԱՀԿ Մինսկի խմբի այսօրվա նիստին, որը տեղի կունենան Վիեննայում, կմասնակցի նաեւ Թուրքիան: Այդ կապակցությամբ արդեն Վիեննայում է գտնվում Թուրքիայի արտգործնախարար Ունալ Չեւիքոզը, հաղորդում է CNN-Turk-ը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել աղբյուրը դիվանագիտական շրջանակներում, կես տարին մեկ անգամ ողջ Մինսկի կոնֆերանսը հանդիպում է դեսպանների մակարդակով: «Քանի որ Թուրքիան այդ կոնֆերանսի անդամ է, ապա բնականաբար, նա մասնակցում է նիստերից մեկին: Սակայն ոչ մի դեպքում Թուրքիան չի կարող հավակնել ԵԱՀԿ Մինսկի խմբին անդամակցելուն, քանի որ շահագրգիռ կողմ է: Եվ առավել եւս Թուրքիան չի կարող դառնալ համանախագահող երկիր»,-ասել է աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ:

Ինչ վերաբերում է բուն տեղեկությանը, ապա, ըստ դիվանագետի, դա հերթական թուրք-ազերական կեղծիքն է, քանի որ հոկտեմբերի 23-ին Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ ոչ մի նիստ նախատեսված չէ: