23 հոկտեմբերի 2009 - 16:11 AMT
Սենատ ներկայացված թիվ 252 բանաձեւը ճնշում գործադրելու միջոց է Սպիտակ տան վրա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար
ԱՄՆ-ի Սենատ ներկայացված Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը բողոքի դրսեւորում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջպետական պատմական ենթահանձնաժողովի ստեղծման դեմ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, հայտարարել է ՀՅԴ -ի «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի ղեկավար քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը :
«Սենատորներ Ռոբերտ Մենդեզի եւ Ջոն Էնսայնի քայլը կարելի է դիտարկել որպես ճնշում գործադրելու միջոց Սպիտակ տան վրա, որպեսզի ԱՄՆ նախագահի վարչությունը չկապի Հայոց ցեղասպանության հարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ», - ասել է Մանոյանը:
Նա ավելացրել է, որ բանաձեւը դեռ միայն Սենատ է ներկայացվել եւ չի ընդունվել նրա կողմից:
Հոկտեմբերի 21-ին սենատորներ Ռոբերտ Մենդեզը եւ Ջոն Էնսայնը ԱՄՆ-ի Սենատ ներկայացրեցին Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը: Տվյալ բանաձեւի ընդունումը ԱՄՆ-ի Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում արդեն սատարում են Կոնգրեսի 130 ներկայացուցիչներ: