23 հոկտեմբերի 2009 - 19:11 AMT
Հայաստանի օմբուդսմենը հրավիրվել է «Արեւելյան գործընկերության» մասնակից երկրների օմբուդսմենների սեմինարին
Հայաստանի Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը հրավիրվել է մասնակցելու Եվրահանձնաժողովի առաջարկած «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության մասնակից երկրների Մարդու իրավունքների պաշտպանների սեմինարին, որը տեղի կունենա Լեհաստանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի օմբուդսմենի մամլո քարտուղար Գրիգորի Գրիգորյանցը: «Այդ առաջարկն առայժմ դիտարկման փուլում է, լրացուցիչ տեղեկատվությունը կներկայացվի ավելի ուշ»,- ասել է Գրիգորյանցը: