23 հոկտեմբերի 2009 - 20:55 AMT
Հունաստանի հայերը ստորագրահավաք են կազմակերպել հայ-թուրքական Արձանագրությունների դեմ
Հունաստանի հայկական համայնքը հանդես է գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների դեմ: ՀՅ Դաշնակցություն եւ Ռամկավար-Ազատական կուսակցություններն օրերս ստորագրահավաք են կազմակերպել Արձանագրությունների ստորագրման եւ վավերացման դեմ, որին միացել են հայկական համայնքի 2810 ներկայացուցիչներ: Հունաստանի հայերը նաեւ բաց նամակ են հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որում ներկայացրել են իրենց մտավախությունները ստորագրված Արձանագրությունների առիթով:

Այսօր ծրագրված է ՀՅ Դաշնակցություն եւ Ռամկավար-Ազատական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ, որին կհանձնվեն ստորագրությունների պատճենները, գրում է հայկական «Ազատ օր» թերթը: