23 հոկտեմբերի 2009 - 21:15 AMT
Իրական հաշտեցումը պահանջում է, որպեսզի Թուրքիայի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Կանադայի հայերի Կոնգրեսը բաց նամակ է հղել Կանադայի վարչապետ Ստեֆան Խարպերին եւ երկրի կառավարությունից պահանջել Անկարային կոչ անել հարգելու Հայաստանի հետ ստորագրած Արձանագրությունները` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ստացված ԿՀԿ հայտարարության մեջ:
«Կոնգրեսն օժանդակում է ստորագրված Արձանագրությունները, որոնք կհանգեցնեն Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանի բացմանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարեւոր եւ որոշ առումով ուշացած քայլ է, բայց իրական հաշտեցումը պահանջում է, որպեսզի Թուրքիայի կառավարությունը համաձայնության գա իր պատմության հետ եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծված է ԿՀԿ` վարչապետին հղված նամակում:
Կանադայի հայերի Կոնգրեսը շնորհակալություն է հայտնել երկրի կառավարությանը Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու համար եւ այն օժանդակության համար, որ ուղղված է այդ փաստի միջազգային ճանաչմանը: