23 հոկտեմբերի 2009 - 21:27 AMT
Հայաստանի պատվիրակությունը` Սեյրան Օհանյանի գլխավորությամբ մեկնել է Բրատիսլավա
Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնեց Սլովակիա` որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, Բրատիսլավայում կայանալիք ՄԱԱՈՒ ձեւաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Հանդիպմանը կմասնակցեն նաեւ Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Ընդհանուր պաշտպանական եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը:
Սլովակիա այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ մի քանի պետությունների պաշտպանության նախարարների հետ, հաղորդում է ՀՀՊՆ Տեղեկատվության եւհասարակայնության հետկապերի վարչությունը: