24 հոկտեմբերի 2009 - 11:32 AMT
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը թիմային ԵԱ-ում երկրորդ անընդնմեջ հաղթանակն է տարել
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը (վարկանիշային ցուցակում` 5-րդը) շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը, որն ընթանում է սերբական Նովի Սադ քաղաքում, 3:1 հաշվով հաղթանակ է տարել Սլովենիայի հավաքականի նկատմամբ:

Հայկական հավաքականին հաղթանակ բերեցին Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Գալոյանը: Իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանույշ Անդրեասյանը ոչ ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Այս տուրում Հայաստանի հավաքականի պահեստայինը Նելլի Աղինյանը:

2-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 4 միավորով կիսում է 1-6-րդ տեղերը Լեհաստանի, Գերմանիայի, Ռումինիայի, Ուկրաինայի ու Վրաստանի հավաքականների հետ, բայց երկրորդ ցուցանիշի, այն է` թիմերի անհատական արդյունքներով, հայ շախմատիստուհիները զբաղեցնում են մրցաշարային սանդղակի 6-րդ տեղը:

Երրորդ տուրում հայ շախմատիստուհիները ուժերը կչափեն Լեհաստանի հավաքականի հետ, որի կազմում հանդես են գալիս` Մոնիկա Սոկոն, Իվետա Ռայլիխը, Յոլանտա Զավադսկան, Ջոաննա Մայդանը եւ Ջոաննա Դվարովսկան:

Հայաստան - Սլովենիա - 3:1

Էլինա Դանիելյան - Աննա Մուզիչուկ - 1:0
Լիլիթ Մկրտչյան - Յանա Կրիվեց - 0,5:0,5
Լիլիթ Գալոյան - Անյա Սրեբրնիչ - 1:0
Սիրանույշ անդրեասյան - Վեսնա Ռոզիչ - 0,5:0,5