24 հոկտեմբերի 2009 - 12:29 AMT
Վիկտոր Յանուկովիչը առաջադրվել է որպես Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածու
Կիեւում կայացել է Ռեգիոնների կուսակցության XII հավաքը: Հավաքը Բարձրագույն Ռադայում Ռեգիոնների կուսակցության խմբակցության նախագահ, քաղաքական ուժի առաջնորդ Վիկտոր Յանուկովիչին առաջադրեց որպես Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածու: Թեկնածության առաջադրման մասին որոշումն ընդունվեց միաձայն:

Որպես պատվավոր հյուրեր հավաքին ներկա էին «Եդինայա Ռոսիա», «Նոր Ադրբեջան», «Բարգավաճ Հայաստան», «Մոլդովայի կենտրոնամետ միություն» կուսակցությունների պատվիրակությունները, թուրքական Արդարության եւ զարգացման կուսակցության պատվիրակությունը, հաղորդում է Analitika.at.ua-ը: