24 հոկտեմբերի 2009 - 12:41 AMT
Քիշինեւում կբացվի «Հայաստան» մշակութային կենտրոնը եւ հայկական կիրակնօրյա դպրոց
Հոկտեմբերի 24-ին Քիշինեւում կբացվեն «Հայաստան» մշակութային կենտրոնը եւ հայկական կիրակնօրյա դպրոց, Հաղորդում է ՄՈԼԴՊՌԵՍ-ը

«Այդ կենտրոնի օգնությամբ մեզ հաջողվեց մանրակերտ Հայաստան ստեղծել», - ասել է հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանը:

Տ-ն Գասպարյանի խոսքերով, կիրակնօրյա դպրոցում հայ երիտասարդությունը եւ բոլոր ցանկացողները կուսումնասիրեն հայոց լեզու, հայոց պատմությունը եւ աշխարհագրությունը: Դպրոցը արդեն ունի 20 աշակերտ:

Մոլդովայի հայ համայնքի տվյալներով, երկրում ապրում է մոտ 11 հազար հայ: