24 հոկտեմբերի 2009 - 13:22 AMT
Կալիֆոռնիայում տեղի կունենա հայկական լեգեոներներին նվիրված ցուցահանդես
Ֆրեզնոյի հայագիտության ամբիոնը Հենրի Մադենի անվան գրադարանի հետ համատեղ հայտարարել է պաշտոնական ընդունելության մասին «Հայկական լեգեոնը եւ նրա հերոսությունը Մերձավոր Արեւելքում» նոր ցուցահանդեսի պատվին, որը կանցկացվի մինչեւ նոյեմբերի վերջը;

«Հայկական լեգեոնը»` շրջիկ ցուցահանդես է, որի կազմակերպիչն է Ամերիկայի հայկական թանգարան-գրադարանը (ALMA): Ցուցահանդեսը նվիրված է հայ լեգեոներներին եւ նրանց նվիրվածությանը իրենց ազգին Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ, գրում է asbarez.com-ը: