25 հոկտեմբերի 2009 - 00:33 AMT
Հայաստանի Ձյուդոյի երիտասարդական հավաքականը անարդյունք ավարտեց իր ելույթները ԱԱ-ում
Հայաստանի Ձյուդոյի երիտասարդ հավաքականը անարդյունք է ավարտել իր ելույթները աշխարհի առաջնությունում, որը անց էր կացվում Փարիզում: Հոկտեմբերի 24-ին,
Հայաստանի վերջին ներկայացուցիչ Մհեր Եղիազարյանը (մինչեւ 81 կգ) հաղթելով դանիացի Էմիլ Մասինկներին, դուրս եկավ եզրափակչի 1/8, որտեղ իր տեղը զիջեց ճապոնացի ձյուդոիստ Տոմոհիրո Կավակամիին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Գրիգոր Իվանյանը (ք/կ մինչեւ 55 կգ) եզրափակչի 1/8-ում զիջել է Ադրբեջանի ներկայացուցիչ Իլգար Մուշկիեւին, իսկ Տիգրան Վարոսյանը (մինչեւ 60 կգ) եւ Արտեմ Բաղդասարյանը (ք/կ մինչեւ 73 կգ) զիջել են իրենց մրցակիցներին առաջին իսկ մենամարտերում: