25 հոկտեմբերի 2009 - 16:57 AMT
Հայաստանի հավաքականն առաջին պարտությունն է կրում շախմատի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի շախմատի հավաքականը Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի 17-րդ թիմային առաջնության 3-րդ տուրում կրել է իր առաջին պարտությունը` զիջելով Սերբիայի հավաքականին 1,5:2,5 հաշվով:

Հայաստանից հաղթանակի է հասել միայն Լեւոն Արոնյանը: Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը զիջել են իրենց մրցակիցներին, իսկ Տիգրան Պետրոսյանը ոչ ոքի է խաղացել:

Երեք տուրերից հետո Հայաստանի հավաքականը զիջել է իր դիրքերը եւ 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղը:

Չորրորդ տուրում հայ շախմատիստներն ուժերը կչափեն Սերբիայի երկրորդ հավաքականի հետ:

Հայաստան-Սերբիա-1.

Լեւոն Արոնյան-Իվան Իվանիսեւիչ-1:0
Գաբրիել Սարգսյան-Դրագան Սոլակ-0:1
Արման Փաշիկյան-Ռոբերտ Մարկուս-0:1
Տիգրան Պետրոսյան-Միլոշ Պերունովիչ-0,5:0,5: