26 հոկտեմբերի 2009 - 20:14 AMT
Բացվեց Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդարանի շենքը
Օրեր առաջ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմում կատարվեց թեմի առաջնորդարանի նորակառույց շենքի բացման արարողությունը` նախագահությամբ թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանի:
Առաջնորդարանը կառուցվել է տիար Անդրեյ Ամոսովի ազնիվ բարերարությամբ:
Բացման արարողության ընթացքում Մովսես Սրբազանն իր մասնավոր երախտագիտությունն ու գնահատանքը հայտնեց ազնիվ բարերարին` վստահեցնելով, որ առաջնորդարանի շենքի կառուցումը նոր խթան կհանդիսանա թեմի աշխատանքների ընդարձակմանը եւ կնպաստի հոգ-որ առաքելության առավել արդյունավետ իրագործմանը, հաղորդում է թեմի մամլո ծառայությունը:
Սրբազան Հայրընաեւ քարոզ խոսեց «Ճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը կազատի ձեզ» բնաբանով` մեծապես կարեւորելով մարդու կյանքում աստվածճանաչողությունը եւ հոգեւոր-ազգային արժեքների կրող լինելու հանգամանքը: