26 հոկտեմբերի 2009 - 20:54 AMT
ԶԼՄ-ները եւ հայկական ոստիկանությունը արդյունավետ համագործակցության ուղիների որոնումների մեջ
Հոկտեմբերի 24-ին Վանաձորում տեղի ունեցավ հանդիպում իրավապահպան մարմինների աշխատակիցների եւ տեղի ԶԼՄ-ների հետ, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ-ի կողմից: Մոտ 40 ոստիկան եւ լրագրող քննարկեցին մամուլի իրավապահ մարմինների հետ հարաբերությունները, խնդիրները եւ դրանց հնարավոր լուծումները:
ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարի, դեսպան Սերգեյ Կապինոսի խոսքերով, ժողովրդավարական ոստիկանությունը կարեւոր դեր է խաղում հասարակության անվտանգության ապահովման գործում եւ հիմնվում է հասարակության վստահության վրա: «Իսկ թափանցիկ, հաշվետու ոստիկանությունը եւ ոստիկանության ու լրատվամիջոցների արդյունավետ համագործակցությունը այդ վստահության երաշխիքներից են», ընդգծել է Կապինոսը:
Սեմինարի մասնակիցները քննարկեցին ոստիկանությունից տեղեկատվության մատչելիությունը լրագրողների համար, ճշգրիտ - պատասխանատու լուսաբանման, ինչպես նա- ոստիկանության հաշվետու - պատասխանատու համակարգի կար-որությունը, նա- առաջնահերթությունները քրեական հետաքննության ընթացքում - հատուկ դեպքերում: