27 հոկտեմբերի 2009 - 15:23 AMT
Հարություն Խաչատրյանի «Սահմանը» «Ոսկե նարինջ-2009» Միջազգային կինոփառատոնի հաղթողն է
Հայ ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահմանը» դարձել է հոկտեմբերի 10-20-ը Անթալիայում ընթացող «Ոսկե նարինջ-2009» Միջազգային կինոփառատոնի հաղթողը:

«Ոսկե ծիրան» Միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի խոսքով, «Սահմանը» մրցանակի է արժանացել Միջազգային մրցութային ծրագրի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Թուրքական փառատոնի հետ զուգահեռ ֆիլմը մասնակցում էր նաեւ Պուսանում ու Տոկիոյում ընթացող Միջազգային կինոփառատոններին, իսկ նոյեմբերի սկզբին «Սահմանը» կներկայացվի նաեւ Ֆլորենցիայում:

Ավելի վաղ «Սահման» ֆիլմը պլատինե մրցանակի է արժանացել Հյուսթոնում կայացած միջազգային կինոփառատոնում, Սիրակուզներում արժանացել էր «Լավագույն լիամետրաժ փաստագրական ֆիլմ» կոչմանը, իսկ «Կինոշոկում» մրցանակ է ստացել լավագույն ռեժիսուրայի համար:

Հայ-ադրբեջանական սահմանը հատած գոմեշի մասին պատմող «Սահման» ֆիլմի երեւանյան շնորհանդեսը կայացավ հուլիսի 15-ին: