27 հոկտեմբերի 2009 - 18:51 AMT
Էրդողանը հանդես է գալիս ի պաշտպանություն «բարեկամ» Իրանի
«Իրանը ստացավ հեղինակավոր մի փաստաբանի, որը պատրաստ է պաշտպանել նրան, նշում է թղթակիցը: Խոսքը ոչ թե ծայրահեղականի մասին է, նույնիսկ եթե նա Ահմադինեժադին հուսալի զրուցակից է համարում: Նա նաեւ պարզամիտ մարդ չէ` նա կարող է ցանկացածին քաղաքական ճկունության օրինակ ցույց տալ: Թեհրանը աջակցություն ստացավ չափավոր իսլմական երկրից, Արեւմուտքի դաշնակցից, որը ձգտում է անդամակցել Եվրամիությանը` Թեհրանի պաշտպանի պատմուճանը հագավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Ըստ մեկնաբան Անտոնիո Ֆերարիի, գուցե, Թուրքիայի վարչապետին որգեւորել է ԱՄՆ նախագահ Օբամայի երկխոսության ռազմավարությունը, որին հարկավոր չեն նոր հակամարտություներ, կամ նա հայտնվել է ներքին խնդիրների առջեւ, պետության աշխարհիկ կառուցվածքի կողմնակիցների հետ աճող հակասությունների առջեւ, այդ պատճառով էլ Թեհրան մեկնելու նախօրեին նա հարցազրույց է տվել, որտեղ մեղադրել է Արեւմուտքին Իրանի հանդեպ որդեգրած «սխալ եւ անարդար» վերաբերմունքի համար: Բացի այդ, Էրդողանը փարիսեության մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին եւ խստորեն քննադատել է Իսրայելին այն բանի համար, որ այդ երկրի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանն իբր սպառնացել է ատոմային ռումբ գցել Գազայի հատվածում:

«Դեռ մի քանի ամիս առաջ Իսրայելը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն էր: Ձեւականորեն այն շարունակում է այդպիսին մնալ, սակայն, երկկողմ հարաբերությունները վատանում են: Եվ Իրանի ռեժիմի հասցեին «սերենադը» կրիտիկական նիշի հասցրեց լարվածությունը Նեթանյահուի կառավարության հետ հարաբերությունները: Գուցե, Թուրքիայի վարչապետն որոշե՞լ է նախապատվությունը տալ ճոճանակի քաղաքականությանը: Նա հարաբերություններ է հաստատում Հայաստանի հետ, հետո կարմիր գորգ է փռում ադրբեջանցիների առջեւ, որոնք հայերի հետ Լեռնային Ղարաբաղի չկարգավորված խնդիր ունեն: Էրդողանն առաջարկում է միջնորդի ծառայությունները Պակիստանի ու Իրանի միջեւ, այն բանից հետո, երբ Թեհրանին մեղադրում են Պակիստանի հանրապետական գվարդիայի դեմ ահաբեկչության կազմակերպման մեջ: Եվ ահա հիմա նա արդարացնում է Թեհրանին: Գուցե, նա հուսո՞վ է, որ այդպիսով նպաստում է ԱՄՆ նախագահի հաջողությանը»,-հարց է տալիս Ֆերարին: