27 հոկտեմբերի 2009 - 20:49 AMT
Թեհրանում թուրք-իրանական բիզնես-ֆորում է ընթանում
Կովկասում եւ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար անհրաժեշտ է տարածաշրջանային երկրների, այդ թվում եւ Իրանի համագործակցությունը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում ընթացող թուրք-իրանական բիզնես-ֆորումում:

Հոկտեմբերի 27-ին Էրդողանը հարյուր տնտեսագետներից բաղկացած թուրքական պատվիրակության հետ միասին Թեհրան է ժամանել բիզնես-ֆորումին մասնակցելու համար, հաղորդում է TRT 2 հեռուստաալիքը:

Երկու երկրների միջեւ առեւտրի շրջանառությունը կազմում է $13 միլիարդ, որոնք ենթադրվում է մեծացնել մինչեւ 20 միլիարդ: Իրանը տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ է արտահանում Թուրքիա: