28 հոկտեմբերի 2009 - 14:58 AMT
Երեւան է ժամանում Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրենը
Հոկտեմբերի 28-ին Հայաստան կժամանի Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ, OPCW)գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերը (Rogelio Pfirter):Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նախատեսված են Ռոխելիո Պֆիրտերի հանդիպումները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի եւ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ: