28 հոկտեմբերի 2009 - 17:30 AMT
Պիտեր Սեմնեբին ընդգծեց Հայաստանում «Արեւելյան գործընկերության» ծրագրի իրականացման կարեւորությունը
Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Կարինե Ղազինյանն ու Արման Կիրակոսյանըհանդիպեցին Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ: Ողջունելով հյուրին` հայկական կողմը գոհունակությամբ նշեց, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են զարգանալ թե բազմակողմ, թե անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով:

Փոխնախարար Ղազինյանը, ներկայացնելովԵվրոպական հարեւանությանքաղաքականության գործողություններիծրագրի իրականացման ուղղությամբՀայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, նշեց, որ ծրագրի արդյունավետ իրականացումը Հայաստան - ԵՄ համագործակցության առաջնայնությունն է, եւ պաշտոնական Երեւանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ: Տկն. Ղազինյանը կարեւորեց բարեփոխումների գործընթացին աջակցող ԵՄ խորհրդատուների խմբի գործունեությունը Հայաստանում` այն բնորոշելով որպես արդյունավետ համագործակցության հաջողված օրինակ:Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ Արեւելյան գործընկերություն ծրագրի վերաբերյալ` կարեւորելով ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը` Ասոցիացման համաձայնագրի մշակումը, Ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացումը:

Եվրոպական կողմիխնդրանքով, փոխնախարար Կիրակոսյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը, ինչպես նաեւ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: