28 հոկտեմբերի 2009 - 18:51 AMT
Երեւանում տեղի ունեցավ «Բարյացակամության կամուրջներ» գրքի շնորհանդեսը
Երեւանում տեղի ունեցավ «Բարյացակամության կամուրջներ» գրքի շնորհանդեսը, որը ուղղված է Հայաստանի եւ Թուրքիայի համագործակցության եւ հանդուրժողականության խթանմանը: Գիրքը հրատարակվել է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի աջակցությամբ եւ պարունակում է երկու երկրների երիտասարդության 18 ներկայացուցիչների ստեղծագործությունները, եւ նրանց ուղերձը Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներին:

Ծրագիրը կազմակերպվել է Հայաստանի «Քո ապագան» հասարակական կազմակերպության եւ Թուրքիայի «Հասարակական կամավորներ» կազմակերպության կողմից:

«Տվյալ ծրագրի նպատակն է հաստատել խաղաղ եւ կայուն մթնոլորտ եւ համագործակցություն ԵԱՀԿ-ի անդամ երկրների միջեւ: Հույս ունեմ, որ այդ ծրագիրը եւ գիրքը եւս մեկ քայլ կդառնա «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարյացակամության կամուրջներ» հաստատելու համար», - ասել է ԵԱՀԿ -ի երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը: