28 հոկտեմբերի 2009 - 19:01 AMT
Հայաստանի վարչապետը հստակեցրել է իր արտահայտությունը հայ ժողովրդի համար պատասխանատվության մասին
Հայաստանի խորհրդարանի երեկոյան նիստում կառավարության ժամի ընթացքում, «Ժառանգություն» կուսակցության խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Կառավարության տան եւ նախագահի նստավայրի մոտ ոստիկանության մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին հարցով եւ խնդրել է մեկնաբանել իր արտահայտությունն այն մասին, որ կառավարությունը պատասխանատու է միայն հայաստանաբնակ 3 մլն հայերի համար: Նա նաեւ վարչապետին է ներկայարցել ցույցի ժամանակ պատառոտված պաստառները եւ հետաքրքրվել է, թե ինչ միջոցներ է մտադիր ձեռնարկել կառավարությունը ոստիկանների հանդեպ:

Վարչապետը հայտարարել է, որ իր խոսքերը խեղաթյուրվել են, քանի որ ներկայացվել են ելույթի համատեքստից դուրս: «Իրականում, ես ասել եմ հետեւյալը,-մեջբերել է Տ.Սարգսյանը իր ելույթից մի հատված. «Անշուշտ, մենք պատասխանատու ենք Հայաստանում ապրող 3 մլն հայերի առջեւ, քանի որ իրենք են ձեւավորում խորհրդարանը, կառավարությունը եւ իրենք են ընտրում նախագահին: Սակայն մենք պատասխանատու ենք նաեւ ողջ հայ ժողովրդի առջեւ եւ մտահոգված ենք նրա խնդիրներով»:

Մեկնաբանելով ոստիկանների գործողությունները, վարչապետն ասել է, որ արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է կատարվածի հանգամանքները, եւ եթե իրավապահ մարմինների կողմից օրեքնը խախտվել է, մեղավորները կպատժվեն: