15 մարտի 2002 - 22:54 AMT
ՊԵՆՏԱԳՈՆԸ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ Է ԲԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Վաղը Էջմիածին քաղաքում կբացվի ականազերծման կենտրոն, որը կառուցվել եւ ապհովվել է սարքավորումներով Պենտագոնի միջոցներով: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, Միացյալ Նահանգների պաշտպանության գերատեսչությունը կենտրոնի ստեղծման համար ծախսել է ավելի քան 1 միլիոն դոլար: Կենտրոնի շինարարությունից եւ սարքավորումներով զինելուց բացի նախատեսվում է տեխնիկա ձեռք բերել հայ սակրավորների համար: Իսկ նրանց սովորեցնելու համար Միացյալ Նահանգներից փորձագետների մի խումբ է ժամանել: Մինչեւ տարեվերջ կենտրոնը նախատեսում է պատրաստել հայ սակրավորների առաջին խումբը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: