15 մարտի 2002 - 21:50 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԵՎԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Ուկրաինայի պաշտպանության գերատեսչության ղեկավարի Երեւան կատարելիք առաջիկա այցի նախապատրաստման հարցերն են այսօր քննարկել Հայաստանի պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը ՀՀ Ուկրաինայի նորանշանակ Արտակարգ եւ Լիազոր դեսպան Վլադիմիր Տյագլոյի հետ: Ինչպես հաղորդել են ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հնարավոր ուղիները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: