30 հոկտեմբերի 2009 - 13:40 AMT
Բելառուսը հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հնարավոր կլինի փոխզիջման հասնել
Բելառուսը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան փոխզիջման հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին Երեւանում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը: «Մենք հուսով ենք, որ կհաջողվի մոտ ապագայում ընդունել մեզ մոտ ամփոփիչ խաղաղ կոնֆերանսը»,-ասել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը:
Անդրադառնալով Բելառուսի կողմից զենքի առաքմանն Ադրբեջան` Ս.Մարտինովն ընդգծել է, որ այդ քայլով պաշտոնական Մինսկը չի խախտում ինչպես միջազգային պարտավորություններն, այնպես էլ ՀԱՊԿ գծով ստանձնած պարտավորությունները: «Մենք հավատարիմ կմնանք մեր պարտավորություններին ՀԱՊԿ շրջանակներում եւ մտադիր ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ այդ կազմակերպության շրջանակներում»,-ասել է Բելառուսի ԱԳ նախարարը: