30 հոկտեմբերի 2009 - 15:06 AMT
Թուրքիան ստիպված կլինի զոհաբերել իր «փոքր եղբորը»
Իրանականմամուլը շարունակումէանդրադառնալհայ-թուրքական հարաբերությունների ընթացքին եւԱդրբեջանի որդեգրած հակաթուրքականկեցվածքին: Ներկայացվում են նա-կանխատեսումներ մեկնարկածգործընթացի վերաբերյալ եւ տրվում գնահատականներ: «Համշահրի» օրաթերթի քաղաքական մեկնաբան ԱրեՖ Վահեդնավանի կարծիքով, Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ադրբեջանցիներին տրվող հավաստիացումները չեն համապատասխանում իրականությանը եւ Թուրքիան ստիպված է լինելու զոհաբերել իր կրտսեր եղբորը` Ադրբեջանին:

Ստորեւ ներկայացվում է«Բաքուն` հայ-թուրքական հաշտեցման գործընթացում պարտվող կողմը» խորագրով ԱրեՖ Վահեդնավանի հոդվածի հայերեն թարգմանությունը.
«Երկկողմ հարաբերություների կարգավորմաննպատակով Հայաստանի -Թուրքիայի դեվանագետների միջ- ընթացող բանակցություններին զուգընթաց, Ադրբեջանը որդեգրում է հակաթուրքական դիքորոշում: Որպես բողոքԵրեւան-Անկարա հաշտեցման, Ադրբեջանըդիմում էտարօրինակ քայլերի, օրինակ, Բաքվիհրապարակներից հավաքում էիր դաշնակից Թուրքիայի դրոշները, ինչը առաջացրել է Անկարայի մտահոգությունը: Այդ պատճառով էլ Թուրքիայի նախագահը, իր կրտսեր եղբոր` Ադրբեջանի մտահոգությունները փարատելու համար, հարկադրված է եղել հանդես գալու թափանցիկ հայտարարություններով, նշելով, որ Բաքվի օգտին Ղարաբաղի հիմնահարցի լուծումը Անկարայի գերխնդիրներից:

Սակայն Թուրքիայի նախագահի հայտարարությունները որքանո՞վ են մոտ իրականությանը: Արդյոք կարելի՞ է հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունը այս շախմատային խաղում Ղարաբաղը տանուլ կտա իր երբեմնի հակառակորդին: Թեեւ Շվեյցարիայի միջնորդությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կարեւոր քայլեր են ձեռնարկվել եւ երկու երկրները գտնվում են սահմանների վերաբացման սեմին, սակայն պետք է ընդունել, որ Ղարաբաղի հարցի լուծումը, շատ հեռու է Թուրքիայի լավատես քաղաքական գործիչների պատկերացումներից:

Ղարաբաղիհիմնահարցն ունի բազմաթիվ ծալքեր եւ երկու հանրապետություններում էլ այդ հարցի նկատմամբ զգացական ընկալումներ կան: Թուրքիան աշխատում է պահպանել նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանի հետ վտանգված հարաբերությունները: Այդ պատճառով էլ Ղարաբաղի հարցում Ադրբեջանին տրված հավաստիացումներն ավելի շատ բառախաղի ու դիվանագիտական հաճոյախոսության տպավորություն են թողնում, քանի որ այսօր էլ քիչ չեն Ադրբեջանում այն գործիչները, որոնք Հայաստանի հարցում Թուրքիայի աջակցության մասին երազներ տեսնելու հույսով են գլուխները բարձին դնում: Սակայն երազանքն ու իրականությունն այստեղ միանգամայն տարբեր են:

Ըստ եր-ույթին, թուրքերը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում մեծ ռիսկի են դիմում, որին հասնելու համար Թուրքիան պետք է հրաժարվեր կարծրատիպերից: Այսօր Էրդողանին է վիճակվել լուծելու այդ հարցը:

Հայաստանում, տարբեր կուսակոցությունների-հանրության դժգոյությանպայմաններում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըդույզն ինչ չհապաղեց հաղթահարելու հայ-թուրքկան հարաբերությունների տաբուն: Այժմ երկու կողմերն էլ հայտնվել են միակողմանի մայրուղու վրա, որը չունի վերադարձի ճանապարհ: Կողմերն ստիպված են շարունակելու այդ ճանապարհը:

Այսպիսով, համադրելով բոլորհարցերը, պետք էխոստովանել, որ այսխաղի հետագա քայլերումԹուրքիան, հօգուտ Հայաստանի, տանուլ էտալու Ղարաբաղը:

ԹուրքերըԱր-մուտքում, հատկապես` ԱՄՆ-ում - Ֆրանսիայում, հայկական լոբբիստական շարժմանը դիմակայելու - դեպի Եվրամիոթյուն տանող ճանապարհը հարթելու նպատակով, ստիպված էին բարեկամության ձեռք մեկնելու Հայաստանի կառավարությանը: Սակայն Թուրքիան այնպիսի իրավիճակում չէ, որ կարողանա Ղարաբաղի հարցը պարտադրել Հայաստանին: Փաստորեն, եղբայրական Ադրբեջանը զոհաբերվում է Թուրքիայի 40-ամյա երազանքի` Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին: Այդ էր պատճառը, որ ազերիները Բաքվի հրապարակներում հանեցին Թուրքիայի դրոշները», - ասվում է նամակում: