30 հոկտեմբերի 2009 - 15:44 AMT
ՀԱՊԿ մշակում է համագործակցության ծրագիր մինչեւ 2015թ.
ՀԱՊԿ-ի քարտուղարությունում ավարտում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ- պետությունների մինչեւ 2015թ. ընկած ժամանակահատվածում ռազմատեխնիկական համագործակցության նախագծի մշակման վերաբերյալ առաջարկությունների քննարկումը:

«Մշակվող փաստաթուղթը ՀԱՊԿ մինչեւ 2015 թ. ընկած ժամանակահատվածում ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների, խնդիրների եւ նպատակների մասին այն մտքերն են, որոնք ձեւավորվել են կազմակերպության անդամ-պետությունների, զինվորական արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների եւ գիտահետազոտական կազմակերպությունների, Կազմակերպության զարգացման ներկա ժամանակահատվածում ՌՏՀ վիճակի վերլուծության առաջարկությունների հիման վրա: Փաստաթուղթը պատրաստվում է իրագործել կոալիցիոն ռազմական շինարարության ծրագիրը մինչեւ 2010 թ. ընկած ժամանակահատվածում եւ ապագայում նաեւ Կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության Միջպետական հանձնաժողովի (ԿՌՀՄՀ) որոշման համաձայն: Հոկտեմբերին կայացած ՀԱՊԿ ԿՌՀՄՀ նախորդ` 7-րդ նիստի ժամանակ նախագիծը վերամշակվեց հանձնաժողովի ազգային հատվածների զորամասերի առաջարկություններով», - հայտնեց Ռազմատնտեսական համագործակցության գծով միջպետական հանձնաժողովի քարտուղար Վալերի Ֆալետորովը, հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ ՏԱՄՀԿ ազգային ներկայացուցչությունը: